Ապրիլի 22-ին Երևանում տեղի կունենա “Նաիրի” քառյակի առաջին համերգը

Ապրիլի 22-ին Երևանում տեղի կունենա “Նաիրի” քառյակի առաջին համերգը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա “Նաիրի” քառյակի առաջին համերգը, որի կազմում հանդես կգան Տիգրան Մաթևոսյանը` առաջին ջութակ, Լուսինե Աղաբաբյանը` երկրորդ ջութակ, Արմեն Թորոսյանը` ալտ և Լևոն Առաքելյանը` թավջութակ:

Նոր քառյակի համերգային ծրագիրը կազմված կլինի Հայդնի, Դվորժակի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Քառյակի պրոդյուսերն է Արման Ծատուրյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---