Ապրիլի 30-ին հայ հանրությանը կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտորների դաշնամուրի համար գրված երաժշտությունը![]() 26 ապրիլի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա “XX դարի և համաշխարհային ժամանակակից դաշնամուրային երաժշտության համերգաշարը”: Համերգի կազմակերպիչներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծրագրում ընդգրկված են Դեբյուսիի, Ռավելի, Կարսկու, Դյուսապենի, Պուլենկի, Բուլեզի ստեղծագործությունները: Ստեղծագործությունները կհնչեն Հայկ Մելիքյանի կատարմամբ: Նա հանդես է գալիս Բելգիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Հայաստանի բեմերում ![]() ![]() “20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար” Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ 2009 թ. հոկտեմբերից Երևանում մեկնարկեց “20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար” նախագիծը, որի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի ժողովուրդների 20-րդ դարի և ժամանակակից ակնառու կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |