Հայաստանի ազգային պատկերասրահի կարևորագույն խնդիրը օդափոխության համակարգն է11 հունիսի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - «Ազգային պատկերասրահը մեր հանրապետության կարևորագույն մշակութային կենտրոններից մեկն է: Այն ոչ միայն ցուցադրություն է այլ գիտական մտքի զարգացում»-այս մասին Երեևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը: Այսօր թանգարանն ունի բազմաթիվ խնդիրներ, ամենակարևորը, դա ընդհանուր օդափոխության համակարգն է. «ստեղծագործություններն էլ են շնչում»,- ասաց Փարավոն Միրզոյանը: «Մշակույթի նախարարության հետ միասին ամեն ինչ արել ենք Ճապոնիայից համապատասխան սարքավորումները բերելու և աշխատանքները ռեստավրացիայի ենթարկելու համար»,- նշեց ՀԱՊ-ի տնօրենը: Նա հավելեց, որ «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում պատկերասրահ մեկ օրում այցելեց 7000 մարդ: «Այցելուների հոսքը շատ լավ է, բայց մյուս կողմից բացասական է, քանի որ ժողովուրդը վճարունակ չի և թանգարան է այցելում միայն ամսվա վերջին, երբ մուտքն անվճար է, մնացած օրերին համեմատաբար քիչ են այցելուները»,- նշեց նա: Ըստ Միրզոյանի, թանգարանում գործում է անվճար համակարգ, որը նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների, հայրենական պատերազմի մասնակիցների համար: Պատկերասրահի տնօրենը ափոփելով ասաց, որ սեպտեմբեր ամսին Ա. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարանում Մոսկվայում կցուցադրվեն պատկերասրահի հավաքածուի 120 աշխատանքներ: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ |