Asia հիմնադիրներից մեկը Ռագլանի փառատոնում ելույթ ունեցավ «Ջեֆ Դաունս և ընկերներ - Ռոքն օգնում է Հայաստանին» հատուկ ծրագրով

Asia հիմնադիրներից մեկը Ռագլանի փառատոնում ելույթ ունեցավ «Ջեֆ Դաունս և ընկերներ - Ռոքն օգնում է Հայաստանին» հատուկ ծրագրով

PanARMENIAN.Net - 1989թ. իրականացված Rock Aid Armenia նախագծի մասնակիցները շարունակում են օգնել Հայաստանին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, հունիսի 12-ին Asia խմբի հիմնադիրներից մեկը, ստեղնահար Ջեֆ Դաունսը ելույթ ունեցավ Ռագլանի (Մեծ Բրիտանիա) ամենամյա երաժշտական փառատոնում` «Ջեֆ Դաունս և ընկերներ - Ռոքն օգնում է Հայաստանին» հատուկ ծրագրով:

Փառատոնի 150-տեղանոց դահլիճի բոլոր տոմսերը վաճառվել էին, իսկ Ջեֆ Դաունսի և ընկերների ելույթը մեծ հաջողություն ունեցավ:

2009թ. հոկտեմբերին Ջեֆ Դաունսն այցելել էր Հայաստան Մեդիամաքս-ի կողմից կազմակերպված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում և ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել էր «Պատվո շքանշանով»` Rock Aid Armenia նախագծում ունեցած մեծ ներդրման համար: Ռագլանում Ջեֆ Դաունիս համերգից ստացված ողջ հասույթը /3 հազար դոլար/ կտրամադրվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին: Նույն հիմնադրամ է փոխանցվել նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի երևանյան համերգներից ստացված ողջ հասույթը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---