«Ոսկե ծիրան» փառատոնում ցուցադրվելու է գերմանացի ռեժիսորի ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին![]() 18 հունիսի 2010 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ցուցադրվելու է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ֆիլմում օգտագործված են փաստագրական նյութեր և արխիվային փաստաթղթեր: Այս մասին պատմեց «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի ղեկավար, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը: «Մենք նույնիսկ ցանկանում էինք կազմակերպել ֆիլմի հատուկ ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին, բայց ֆիլմի հեղինակը պնդեց, որպեսզի այն ցուցադրվի մրցութային ծրագրում: Քանի որ ֆիլմի որակը բարձր էր և համապատասխանում էր փառատոնի ներկայացրած պահանջներին, մենք այդպես էլ վարվեցինք»,- ասաց Միքայել Ստամբոլցյանը: Վերջերս «Աղետ» ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի առաջատար հեռուստաալիքներից մեկով, ինչը, ըստ փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի, հիստերիա է առաջացրել Գերմանիայի ծայրահեղական ուղղվածություն ունեցող թուրքերի մոտ: «Ֆիլմի ցուցադրությունից հետո Ֆրիդլերն անգամ հազարավոր ատելություն արտահայտող նամակներ է ստացել նրանց կողմից»,-ասաց Սուսաննա Հարությունյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |