Չեխովի անվան դպրոցի գրադարանը համալրվել է «Ռուսական արխիվ» շարքի գրքերով23 հունիսի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին «Ռոսհամագործակցություն» դաշնային գործակալության ներկայացուցչությունում կայացել է հանդիպում Ռուսական մշակույթի հիմնադրամի ներկայացուցիչների պատվիրակության հետ, որոնք ժամանել էին Մոսկվայից: Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի հետագա համագործակցության հարցերը Հայաստանի մշակութային և կրթական հաստատությունների հետ: Ռուսական մշակույթի հիմնադրամի նախագահի տեղակալ Սուրեն Շահումյանը ներկայացրել է Ռուսաստանի պատմության մասին նոր գրքեր «Ռուսական արխիվ» և «Ռուսական արվեստի գանձերը» շարքից: Գրքերի առաջին հավաքածուն հանձնվել է Երևանի Ա. Պ. Չեխովի անվան միջնակարգ դպրոցի գրադարանին: Ինչպես հայտնում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը, նոր գրքերը կհամալրեն նաև Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի գրադարանը և Հայաստանի կենտրոնական գրադարանային համակարգը: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |