«Ոսկե ծիրանը» երևանցիներին ևս երկու տոն է նվիրում25 հունիսի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրանը» երևանցիներին ևս երկու տոն է նվիրում. փառատոնի շրջանակներում տեղի կունենան «Երևանյան գիշերներ» փառատոնային ֆիլմերի երեկոյան բաց ցուցադրություններ և «Ջազ-կինո» երաժշտական մրցույթը, որտեղ ելույթ կունենան հայկական ջազային խմբերը: Այդ երկու միջոցառումներն ուղղված են երիտասարդությանը կինոյին հաղորդակից դարձնելուն: «Երևանյան գիշերների» շրջանակներում նախատեսվում է ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Ինչպես նշել է փառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը, դիտումից հետո հնարավոր է ֆիլմերի քննարկում դրանց հեղինակների հետ: Նախատեսվում է նաև կազմակերպել ֆիլմերի ակումբային ցուցադրություններ «Ուլիխանյան» ակումբում: Նա նշեց, որ «Ոսկե ծիրան» երևանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի մշակութային ծրագրի գլխավոր իրադարձություններից է լինելու է «Ջազ-կինո» ջազային խմբերի մրցույթը, որը կանցկացվի փառատոնի օրերին` հուլիսի 11-17-ը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ամեն օր երեկոյան ժամերին հանդես կգան ջազային համույթներ: «Ոսկե ծիրանի» հետ համատեղ անցկացվող մրցույթի կազմակերպիչն է հանդիսանում հայ ջազի անվանի վարպետ Լևոն Մալխասյանը, ով նաև նախագահելու է պրոֆեսիոնալ ժյուրին: Ջազային մրցույթի համար նախատեսված են դրամական մրցանակներ, ընդհանուր մրցանակային ֆոնդը` 6.000 դոլարին համարժեք դրամ: Փառատոնի պաշտոնական բացումն ավանդաբար կսկսվի ծիրանի օրհնությունից հուլիսի 11-ին Սբ. Զորավոր եկեղեցում, իսկ երեկոյան տեղի կունենա համերգ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |