Շառլ Ազնավուրը կրկին նվաճեց Միլանն ու Վենետիկը![]() ![]() PanARMENIAN.Net - Իտալիայի հյուսիսի գլխավոր երաժշտական իրադարձությունն այս հանգստյան օրերին անզուգական շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգներն էին Միլանում ու Վենետիկում: 86-ամյա երգիչը հանդես եկավ բաց երկնքի տակ` Միլանի Դոմի տաճարի առջև և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում: Համերգը նվիրված էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին «Մեծ Միլան» նոր մրցանակի հանձնմանը: Համերգի ողջ հասույթը կուղղվի տաճարի վերակառուցմանը: Ակնկալիքներին հակառակ, Սիլվիո Բեռլուսկոնին դուետով չերգեց իր սիրած երգերը Շառլ Ազնավուրի հետ: Վենետիկում ֆրանսիական շանսոնի աստղի ելույթը սկսվեց թյուրիմացությունից` բարձր խոնավության և շոգի պատճառով չէին գործում բարձրախոսները: «Դե ինչ,-իրեն չկորցրեց Ազնավուրը,-պահենք մեզ ինչպես հեռուստատեսությունում և կրկնենք ելույթը»: 2 ժամ շարունակ մեծն երգիչը առանց հոգնելու շարժվում էր բեմում ու կատարում իր հիթերը Սան Մարկո հրապարակում: Ազնավուրի դուստրը հոր հետ միասին կատարեց հայտնի «Ինչքան տխուր է Վենետիկը» երգը: Երեկոն, որի տոմսերի արժեքը 200 եվրո էր և ավելին և որոնք վաճառվել էին դեռևս մեկ ամիս առաջ, ավարտվեց օվացիայով պատվավոր հյուրի պատվին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հղումներ թեմայով. ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |