Օգոստոսի 5-ին Թբիլիսի կմեկնի ՀՀ մշակույթի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ: Այդ մասին ՀՀ մշակույթի նախարարությանն է գրավոր տեղեկացրել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը և իրականացվում են եկեղեցու հիմքի ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները: Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման վերաբերյալ հետագա աշխատանքների քննարկման նպատակով, կողմերի փոխհամաձայնեցմամբ օգոստոսի 5-ին աշխատանքային այցով Թբիլիսի կմեկնի ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակությունը, ասվում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |