Սերժ Թանկյան. Ես կցանկանայի ավելի շատ մնալ Հայաստանում![]() ![]() PanARMENIAN.Net - «Ես շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար և չէի սպասում, որ այսքան մարդ կտեսնեմ այստեղ»,- ասել է աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը օգոստոսի 12-ին մամլո ասուլիսում Երևանում նրա մենահամերգից առաջ: Երգիչը նշեց, որ վաղուց էր ցանկանում համերգ անցկացնել Երևանում, սակայն բոլոր փորձերն անհաջողության են մատնվել, բայց նա ուրախ է, որ վերջապես հաջողվեց կազմակերպել համերգը: «Հենց այդ պատճառով ես այնքան հուզված եմ, որ ինձ չի հաջողվել քունս առնել»,- նշեց երգիչը, ավելացնելով, որ երևանյան համերգը տեղի է ունենում նրա եվրոպական շրջագայության շրջանակներում: «Ես կնախընտրեի Երևան գալ շրջագայության վերջում կամ սկզբում ավելի երկար մնալու համար»,- նշեց Սերժ Թանկյանը: Նա նաև նշեց, որ իր Elect the dead symphony ալբոմի եվրոպական շրջագայության շրջանակներում նա նվագել է տարբեր հայտնի նվագախմբերի հետ և հույս հայտնեց, որ երբևէ կնվագի Հայաստանի որևէ սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երգչի երևանյան համերգի ժամանակ, որը կսկսվի այսօր ժամը 20:10-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում, երգչի խմբի անդամներից բացի, 8 երաժիշտները կնվագեն դասական գործիքներ` համադրելով ռոքը դասական երաժշտության հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |