Սերժ Թանգյան. «Եվրատեսիլին իմ մասնակցության մասին լուրերը թուրքական կառավարությունում խառնաշփոթ են առաջացրել»

Սերժ Թանգյան. «Եվրատեսիլին իմ մասնակցության մասին լուրերը թուրքական կառավարությունում խառնաշփոթ են առաջացրել»

PanARMENIAN.Net - «Ես չգիտեմ, թե ինչ բան է «Եվրատեսիլը», իսկ այդ մրցույթին իմ մասնակցության մասին լուրերը մի լրագրող է տարածել», - հաղորդել է համաշխարհային ճանաչում ունեցող ռոկ երաժիշտ Սերժ Թանգյանը` օգոստոսի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա պատմել է, որ 2008 թ. Ֆինլանդիայում իր համերգի ժամանակ տեղի լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք նա չի՞ պատրաստվում մասնակցել Եվրատեսիլի մրցույթին և այն օգտագործել մեծացնելու Հայոց ցեղասպանության մասին հասարակության տեղեկացվածությունը: «Ես նրան հարցրի, թե ինչ բան է այդ «Եվրատեսիլը», ո՞վ կարող է ինձ բացատրել», - ասել է Սերժ Թանգյանը` ավելացնելով, որ լրագրողը հոդված է գրել, որում տեղեկատվություն է տվել այն մասին, որ ես իբր մասնակցելու եմ մրցույթին:

«Ես չէի պատրաստվում մրցույթին մասնակցել, սակայն երբ ես նկատեցի, որ այդ նորությունը թուրքական կառավարությանը շփոթության է մատնել, մտածեցի, որ կարելի է այդ ուղղությամբ քայլեր կատարել», - ասել է Սերժ Թանգյանը: Նրա խոսքերի համաձայն, մրցույթին մասնակցելու դեպքում անպայման կկբարձրացներ Հայոց ցեղասպանության թեման:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---