Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի 4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի 4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 22-ը վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանի և Ալեքսանդր Չաուշյանի ղեկավարությամբ ու ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի և Սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) բարձր հովանու ներքո, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի 4-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը:

Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի ընթացքում կհնչի Բրամսի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 ստեղծագործությունը` ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիի մասնակցությամբ և Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10 ստեղծագործությունը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---