Ռուբեն Հախվերդյան. Ես դեմ չեմ, որ իմ երգերը երգեն նաև թուրքերեն լեզվով

PanARMENIAN.Net - «Ինձ չեն դիմել թուրքերեն լեզվով իմ երգերը կատարելու վերաբերյալ, սակայն, եթե դիմեին, ես չէի առարկի, եթե պաշտպանվեին իմ հեղինակային իրավունքները: Իմ երգերը շատ լեզուներով են երգել: Ինձ համար կարևորն այն է, որ չխեղաթյուրվի բառերի իմաստը», ասել է հեղինակ և կատարող Ռուբեն Հախվերդյանը սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Սակայն, ըստ նրա, Հայաստանում հեղինակային իրավունքները պաշտպանված չեն. «Նույնիսկ ռեստորաններում իմ երգերը երգում են և ամեն կերպ աղավաղում, սակայն մեր երկրում հնարավոր չէ օրինական կարգով հասնել նրան, որ դրանց կատարման համար տոկոսներ վճարվեն»:

Ըստ երգչի, չի կարելի խառնել քաղաքականությունն ու երաժշտությունը: Նա նշել է, որ մարդկանց լսած երաժշտությունը սերտորեն կապված է նրանց կենցաղի հետ: Կնոջը չհարգող մարդն, անշուշտ, լսելու է «ոռնոց հիշեցնող ողբալի երգեր»:

Հախվերդյանը նշել է նաև, որ Հայաստանում կան արգելված թեմաներ: Իսկ խորհրդային Հայաստանում հայկական մշակույթ չկար: «Մենք ունեինք ստեղծագործ մտավորականություն, սակայն նրա բոլոր ներկայացուցիչները Արևմտյան Հայաստանից էին, իսկ խորհրդային Հայաստանում միայն բնակչություն էր»:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---