Ժերար Դեպարդյեն դեմ չէր լինի ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին![]() 4 սեպտեմբերի 2010 - 16:59 AMT PanARMENIAN.Net - «Ես Հայաստանում եմ գտնվում, քանի որ գիտեմ, որ այն ձգտում է դեպի ապագան, և իմ նպատակն է ներկայացնել այն որպես մի երկիր, որն արագ տեմպերով առաջ է շարժվում` չմոռանալով իր հին վերքերը»,-ասել է հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա նշել է, որ Հայաստանը բացառիկ ու շատ հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի և հարուստ պատմություն: Եվ այս երկրի հետ կապված ցանկացած պատմություն կարող է հիմք դառնալ ֆիլմի համար: Դեպարդյեն նշել է, որ ուրախ կլինի, եթե հաջողվի ֆիլմ նկարահանել Հայաստանի որևէ պատմական շրջանի մասին` ֆրանսահայ դերասանների մասնակցությամբ: «Պատկերացրեք մի երիտասարդի, որը բնակվում է Ֆրանսիայում, երբեք չի եղել Հայաստանում և պատկերացնում է այդ երկիրը տատիկի ու պապիկի պատմություններով: Նրանք պատմել են Ցեղասպանության ու դրա հետ կապված սարսափների մասին: Ենթադրենք, որ այդ երիտասարդը բերում է ինձ իր հետ Հայաստան և պատմում է նրա մասին այնպես, ինչպես ինքն է պատկերացնում: Դա արդեն բավարար է ֆիլմ նկարահանելու և այսօրվա Հայաստանը ցույց տալու համար»,-ասել է դերասանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |