Ավստրիացի կոմպոզիտոր Իվան Էրյոդը կժամանի Հայաստան![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-16-ին Հայաստանում տեղի կունենա երկրորդ հայ-ավստրիական երաժշտական փառատոնը, որի շրջանակներում Երևանում և Գյումրիում երկու համերգ կկայանա, դրա հետ միասին նաև կկազմակերպվեն հայտնի երաժիշտների վարպետության դասեր`հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների համար: «Այս փառատոնը կոչված է հիշեցնելու, որ ավստրիական երաժշտական դպրոցը աշխարհում լավագույններից մեկն է, սակայն հայ երիտասարդների մեջ երկու հիմնախնդիր գոյություն ունի` նրանց մի մասը չգիտի, թե դա իրենց ինչ կարող է տալ, իսկ մյուս մասը կարծում է, որ իրենք ամեն ինչ գիտեն: Այդպիսի մտածողություն ունենալով զարգանալ հնարավոր չէ», - նշել է փառատոնի ղեկավարներից մեկը` դաշնակահար Գոթլիբ Վալլիշը: Բացի տրված այն հնարավորությունից, որ հանրահայտ ավստրիացի, գերմանացի, և հայ երաժիշտների վարպետության դասերն են լսելու, իրենց լավագույնս դրսևորած մասնակիցները հնարավորություն կունենան նաև վարպետների հետ Կոմիտասի անվ. Կամերային տանը կազմակերպվող համերգում նվագելու: Վարպետության դասերին մասնակցելու հայտ են ներկայացրել ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների ուսանողները: «Տարեց տարի մեր համերգային ծրագրերը մեծանում են: Անցյալ տարի մենք ներկայացրեցինք միայն ավստրիական երաժշտություն, իսկ այս տարի կներկայացնենք նաև գերմանականը», - նշել է փառատոնի կազմակերպիչ Աննա Մարիա Փամերը (սոպրանո): Ավանդույթի համաձայն, փառատոնին միշտ ներկա է լինում մեկ ավստրիացի երաժիշտ: Այս տարի փառատոնի մասնակիցները նվագելու են Իվան Էրոդի ստեղծագործությունները: Կոմպոզիտորն անձամբ ներկա է լինելու փառատոնին և երկու դասախոսություն է կարդալու «Նարեկացի» արվեստի կենտրոնում և Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում: Բացի այդ, փառատոնում հնչելու են Շումանի և Մոցարտի, ինչպես նաև ամերիկահայ Ժաննա Սարգսյանի ստեղծագործությունները: Հայ-ավստրիական երաժշտական փառատոնը Երևանում արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Վերին Ավստրայի գավառապետ Յոզեֆ Փյուռինգերի հովանավորության ներքո: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |