Սլավա Ստեփանյան. ««Ոտքի’, դատարնն է գալիս» ներկայացումը նման է բողոքի ցույցի» 6 սեպտեմբերի 2010 - 17:48 AMT PanARMENIAN.Net - «Պերճ Զեյթունցյանի համանուն դրամայի հիման վրա բեմադրված «Ոտքի’, դատարանն է գալիս» ներկայացման ժամանակ մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: Դերակատարներից Ալեքսեյ Պետրենկոն մինչ այդ ներկայացումը ոչինչ չգիտեր Հայոց ցեղասպանության, Կոմիտասի, Գրիգոր Զոհրապի մասին: Սակայն տեղի ունեցած սարսափելի իրադարձություններով նա այնքան էր տարվել, որ հենց ներկայացման ժամանակ նրա ինքնազգացողությունը վատանում է: Մենք կարծում էինք, որ նա խաղում է, սակայն այնքան համոզիչ, որ դատավորի դերակատարը նրան նույնիսկ ջուր առաջարկեց: Նրա համար ջուր են բերում, իսկ ներկայացումից հետո վարագույրների հետևում նա ուշաթափվում է և վայր ընկնում», - հաղորդել է Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավար Սլավա Ստեփանյանը` սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա ավելացրել է, որ շտապօգնություն կանչելուց հետո դերասաններն իմանում են, որ Ալեքսեյ Պետրենկոն սրտի տագնապ է ունեցել: «Երեք օր անց, երբ նա ուշքի է գալիս, հայտնում է, որ իրեն շշմեցրել էր հայ երգահան Կոմիտասի ձայնը», - ընդգծել է Սլավա Ստեփանյանը` նշելով, որ դերասանն առանց երկար մտածելու համաձայնել է մասնակցել ներկայացման հյուրախաղերին, հաշվի չառնելով նույնիսկ այն, որ պետք է բժշկի հսկողության տակ գտնվի: «Ես գտնում եմ, որ դա պարզապես ներկայացում չէ, այն յուրատեսակ բողոքի ցույց է: Դրա նպատակն է մեկ անգամ ևս բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը: Եվ կարևոր է նաև այն, որ այդ նախագծին անշահախնդրորեն համագործակցում ու մասնակցում էին հիանալի դերասաններ», - ընդգծել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղղեկը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |