Շահան Արծրունու համերգը Վանում թուրք հանդիսատեսի մեծ հետաքրքրությունն է առաջացրել, գրում է Haberler-ը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Վանում տեղի է ունեցել դաշնակահար Շահան Արծրունու համերգը: Թուրքական Haberler տեղեկատվական գործակալությունը գրում է, որ համերգը կայացել է Վանի Յուզունջու Իյհիլի համալսարանի մշակութային կենտրոնում: Գործակալությունը միաժամանակ նշում է, որ համերգը հանդիսատեսի մեծ հետաքրքրությունն է առաջացրել:

Համերգին ներկա են եղել Վանի գավառապետ Մյունիր Կարաօղլուն, Վանի ոստիկանության պետը, գեներալ Նազիմ Ալթինթաշը, գլխավոր դատախազ Մուստաֆա Ալպերը, Հայ Առաքելական եկեղեցու փոխպատրիարք Արամ Աթեշյան արքեպիսկոպոսը, ինչպես նաև բազում հայեր և թուրքեր: Համերգի ընթացքում կատարվել է Ալան Հովհաննեսի “Աղթամար” ստեղծագործությունը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---