“Արարատից մինչև Սիոն” վավերագրական ֆիլմի ցուցադրումը Դոնի Ռոստովում մեծ հաջողություն ունեցավ

“Արարատից մինչև Սիոն” վավերագրական ֆիլմի ցուցադրումը Դոնի Ռոստովում մեծ հաջողություն ունեցավ

PanARMENIAN.Net - Օրերս Ռոստովի “Չարլի” կինոթատրոնում տեղի ունեցավ ”Արարատից մինչև Սիոն” վավերագրական ֆիլմի պրեմիերան: Քննադատներն այն անվանում են տարվա մշակութային եզակի իրադարձություն: Ֆիլմը նկարահանվել է տաղանդավոր սցենարիստ, հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ, քահանա, “Գանձասար” աստվածաբանական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Արամյանի գրած սցենարով: Հայր Մեսրոպը նաև ֆիլմի պրոդյուսերն է; Նա ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի համահեղինակությամբ ամեն ինչ արել է, որպեսզի այդ եզակի ստեղծագործական նախագիծը իրականություն դառնա: Այն միանգամայն հաջողվել է:

Ինչպես հայտնի է, վավերագրական լիամետրաժ “Արարատից մինչև Սիոն” ֆիլմն արդեն շահել է “Լավագույն եվրոպական վավերագրական ֆիլմ” անվանակարգը` Swansea Bay Film Festival միջազգային փառատոնում, որը տեղի է ունեցել մայիսին, Մեծ Բրիտանիայում:

Դոնի Ռոստովի հանդիսատեսը այդ հիանալի ստեղծագործական աշխատանքը ջերմորեն և երախտագիտությամբ է ընդունել, իսկ ֆիլմի վերջին կադրերի ցուցադրման ժամանակ ոտքի է կանգնել և ծափահարել է;

Կինոցուցադրումը կազմակերպել էր Դոնի Ռոստովի “Ապագա” հասարակական կազմակերպությունը, որի ղեկավար Քրիստինա Ղազարյանը ֆիլմի ցուցադրումից առաջ խորին շնորհակալություն է հայտնել հեղինակներին, որ հնարավորություն են ընձեռել ռոստովցիներին այն դիտելու; Ֆիլմը ցուցադրվել է բարեգործական հիմունքներով;

Ռուսաստանում ֆիլմը միայն Մոսկվայի կինոփառատոնի ժամանակ է ցուցադրվել, գրում է “Երկրամաս” թերթը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---