Դիարբեքիրում կբացվի հայազգի քուրդ երաժիշտ Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Դիարբեքիրում կբացվի հայազգի քուրդ երաժիշտ Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիան, որը մահացել է 2009-ին: Ինչպես գրում է HaberFX-ը, կոնսերվատորիայում կդասավանդեն երաժշտություն, կուսուցանեն թատերական արվեստ, ժողովրդական պարեր, ինչպես նաև կինեմատոգրաֆիա և լուսանկարչություն:

Արամ Տիգրանը հայազգի անվանի քուրդ երաժիշտ է, նվագել է սազ: Մահացել է 2009-ին Փարիզում: Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ թույլ չեն տվել երաժշտին թաղել հայրենի Դիարբեքիրում: Նրա աճյունը տեղափոխվել է հայրենիք մահվանից կես տարի հետո:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---