Ստեփանակերտում տեղի է ունեցել «ԼՂՀ-ի ազգային-ազատագրական շարժումը, 1988-2009թթ» գրքի շնորհանդեսը22 հոկտեմբերի 2010 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ «Զոհված ազատամարտիկների թանգարանում տեղի ունեցավ «ԼՂՀ-ի ազգային-ազատագրական շարժումը, 1988-2009թթ» գրքի շնորհանդեսը, որը կազմել է ԼՂՀ զոհված զինվորների հարազատների միության նախագահ Գալյա Առուստամյանը: Ներկայացնելով գիրքը՝ պատմական գիտությունների թեկնածու, բանակային «Մարտիկ» թերթի աշխատակից Մհեր Հարությունյանը նշեց, որ գիրքը բազմամյա քրտնաջան աշխատանքի արդյունք է: «Կարծում եմ, այդ գիրքը լավագույն հուշարձանն է մեր բոլոր զոհվածներին, լավագույն օրագիրն է Արցախի ազատագրական պատերազմի մասին: Մեր այսօրվա բանակը հավատարիմ է ավագ սերնդի պատգամներին և վճռական է նրանց գործն ավարտին հասցնելու համար»,-ասել է պատմաբանը: «Մենք միամիտ էինք, շատ միամիտ: Չէինք պատկերացնում, որ Ադրբեջանը մեզ պատերազմի մեջ կներքաշի: Մենք տեսանք բռնագաղթ, ռմբակոծություններ, լայնածավալ հարձակումներ: Մենք հասկացանք, որ Արցախի ճակատագիրը մեր ձեռքում է: Դա մեր հայկական պատմության բացառիկ էջերից մեկն է»,-ասել է Գալյա Առուստամյանը: «ԼՂՀ-ի ազգային-ազատագրական շարժումը, 1988-2009թթ» գրքի տպաքանակը 5 հազար նմուշ է, այն հրատարակվել է հայերեն լեզվով: Շնորհանդեսի մասնակիցները նշեցին այն այլ լեզուներով թարգմանելու անհրաժեշտությունը, հաղորդում է miasin.ru-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |