«Մանկական նոր ալիք» 2011-ի հայաստանյան ընտրական փուլը տեղի կունենա հաջորդ տարվա մարտին

PanARMENIAN.Net - «Մանկական նոր ալիք» 2011-ի հայաստանյան ընտրական փուլը տեղի կունենա հաջորդ տարվա մարտին, իսկ նրա գովազդային արշավը մեկնարկում է արդեն հոկտեմբերի 25-ին: Այդ մասին հայտարարել է մրցույթի գործադիր տնօրեն Ստելլա Խաչանյանցը: Ըստ նրա հայտերն ընդունվում են առանց սահմանափակումների:

Ըստ Խաչանյանցի, ընտրական փուլը կավարտվի մեծ գալա-համերգով, հայկական և ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ:

Մրցույթի գլխավոր տնօրեն Արլեքսանդր Ռումյանցևը նշել է, որ ուրախ կլինի տեսնել հայ մասնակիցներին «Մանկական նոր ալիք» 2011-ում, որն, ըստ ավանդության, կանցնի «Արտեկ» ճամբարում:

«Մանկական նոր ալիք» 2010-ի հաղթողներ դարձան Հայաստանը ներկայացնող «Ռազմիկը և ընկերները» խումբը: «Նոր ալիքի» հաղթող դարձավ Սոնա Շահգելդյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---