Մարո Սարգսյանն երևանցիների հետ կիսվել է «Փարիզյան տպավորություններով»![]() 29 նոյեմբերի 2010 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Երևանի «Նարեկացի» Արվեստի կենտրոնում բացվեց հայ նկարչուհի Մարո Սարգսյանի «Փարիզյան տպավորություններ» խորագրով ցուցահանդեսը: «Ես Փարիզից մոտ 20 օր առաջ եմ վերադարձել և շատ կուզենայի կիսվել այնտեղից ինձ հետ բերած տպավորություններով ու զգացողություններով»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարո Սարգսյանը: Նրա խոսքով, բոլորը, ովքեր ծանոթ են նրա ստեղծագործությանը, անմիջապես կնկատեն այս ցուցահանդեսի գաղափարի թարմությունը: «Ինձ համար դա ինչ-որ նոր բան է ինչպես գույների ու ներկերի, այնպես էլ թեմատիկայի առումով, քանի որ ես հիմնականում դիմանկարներ եմ նկարում»: Նկարչուհին նշեց, որ այդ ցուցահանդեսի միջոցով ցանկանում էր հաղորդել «փարիզյան թեթև շունչն ու Փարիզին բնորոշ ռոմանտիզմը»: Նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր Կարեն Աղամյանն իր հերթին նկատեց, որ «Փարիզյան տպավորությունները» գեղեցիկ երաժշտություն են հիշեցնում: «Այս ցուցահանդեսը բացահայտում է նկարչուհու տաղանդի բազմակողմանիությունը, դրանում զգացվում է շրջակա միջավայրի հանդեպ սերը»,- ասաց Աղամյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |