«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հովանավորում է Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը 1 դեկտեմբերի 2010 - 16:09 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորում է Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսն` առաջինն է հոբելյանական միջոցառումների շարքում, որտեղ ներկայացված են նաև Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշները: Ցուցահանդեսի ավարտին կտպագրվի պատկերագիրք, որում Ազգային պատկերասրահում ցուցադրված ստեղծագործությունների վերատպումներից բացի կներառվեն նաև Տիգրան Մեծի կյանքին և գործունեությանը նվիրված գիտահանրամատչելի հոդվածներ և փաստաթղթեր` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: «Որպես ռուս ժողովրդի ներկայացուցիչ ցանկանում եմ իմ հիացմունքը հայտնել հայ ժողովրդի դարավոր պատմության հանդեպ. մի ժողովորդի, ով հազարամյակներ շարունակ պահպանել է փառավոր անցյալի ժառանգությունը: Իմ կարծիքով, այսօր հատկապես կարևոր է պահպանել Հայոց Մեծ թագավորի հիշատակը և ապահովել ազգային ավանդույթների փոխանցումը սերնդե սերունդ: Մենք ուրախ ենք սատարելու նման նախագծերը, քանի որ հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տեղ է զբաղեցնում «ԱրմենՏել» ընկերության սոցիալական ծրագրերում, որոնք իրականացվում են «Հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են` Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը և Ազգային Գեղագիտության կենտրոնը: Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների թվում են նաև Մեծ Թագավորի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |