Երևանում մեկնարկեց «Կին» կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց «Կին» կինոփառատոնը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանն ասաց, որ այս փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սա կին ռեժիսորների կինոփառատոն է: «Տղամարդ ռեժիսորների ֆիլմերն ընդգրկված են միայն հյուրերի ծրագրում»,- նշեց նա: «Փառատոնին մասնակցելու ավելի քան հարյուր հայտ էր ներկայացվել: 100-ից 40-ն ընդգրկվեցին մրցութային ծրագրում»,- ասաց փառատոնի տնօրենը:

Մարիամ Օհանյանն ավելացրեց, որ «Կին» փառատոնի նպատակը հասարակության մեջ կնոջ դերի և տեղի վերաիմաստավորումն է ֆիլմերի միջոցով, ինչպես նաև «ծանոթությունն այլ երկրների կին ռեժիսորների աշխատանքներին»:

«Կին» փառատոնին կմասնակցեն 55 ֆիլմեր 18 երկրներից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---