Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնական խնդիրը բեմն է![]() 9 դեկտեմբերի 2010 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Մեր թատրոնը միայն մեկ բեմ ունի, ինչը շատ է բարդացնում մեր աշխատանքը: Այդ բեմում մենք և' փորձեր ենք կատարում, և' գլխավոր փորձն ենք անում, և' ելույթ ենք ունենում, ինչը շատ անհարմար է»,- դեկտեմբերի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Նրա խոսքով` սկզբնապես շենքը նախատեսված չի եղել օպերայի և բալետի համար: «Ալեքսանդր Թամանյանը սկզբնապես Ժողովրդական տուն (մշակույթի տուն) էր նախագծել և չէր ենթադրում, որ շենքը կարող է ծառայել օպերայի և բալետի համար»,- նշեց Հովհաննիսյանը: Նա ավելացրեց, որ նախկինում Կողբացու փողոցում գտնվող թատրոնն ուներ մի սրահ (մոտ 340 քառ. մ), «որտեղ գտնվում էին արվեստանոցը, լվացքատունը և շատ այլ բաներ, սակայն այն մեզանից խլեցին, ըստ երևույթին, պետական կարիքների համար»: Նա նշեց նաև, որ մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիրն այն է, որ երաժշտական գործիքները շատ հին են և վաղուց արդեն իրենց դարն ապրել են: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |