Երևանում կբացվի հայ կոմպոզիտորների ստեղծագործության «Սարյան ՖԵՍՏ» փառատոնը10 դեկտեմբերի 2010 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-16-ը Երևանում կբացվի հայ կոմպոզիտորների ստեղծագործության «Սարյան ՖԵՍՏ» փառատոնը, PanARMENIAN.Net ին հաղորդել է փառատոնի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը: «Փառատոնի հիմնական նպատակն է կապ ստեղծել սերունդների միջև և մեր հայրենակիցներին օգնել ըստ արժանվույն գնահատել հայ կոմպոզիտորների ներդրած ավանդը մեր պետության մշակութային ժառանգության մեջ»,- ասել է նա հաղորդագրության մեջ: Փառատոնը նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան 4 համերգներ, որոնց ժամանակ հայտնի հայ և արտասահմանյան երաժիշտներ կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան մի քանի պրեմիերաներ, ինչպես նաև կհնչեն մի շարք ստեղծագործություններ, որոնք անկախ Հայաստանի պատմության ընթացքում չեն կատարվել, սակայն ԽՍՀՄ օրոք բավական հայտնի էին: Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |