Ստամբուլում Կոմիտասի հիշատակին նվիրված համերգ կկայանա![]() ![]() PanARMENIAN.Net - Ստամբուլի Lutfi Kirdar թատրոնում հայ մեծ կոմպոզիտոր և դիրիժոր Կոմիտասի ծննդյան 141-ամյակին և մահվան 75-ամյակին նվիրված համերգ կկայանա: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, «Կոմիտասի հիշատակին` այս երկրի երգերը» համերգին կմասնակցեն դաշնակահար Շահան Արծրունին, երգիչներ Արի Էդիրնեն, Սևան Սենջանն ու Կևորկ Տավիտյանը: Համերգին կմասնակցեն նաև Ստամբուլի հայկական եկեղեցիների երգչախմբերը: Նկարիչներ Այնուրը, Շևալ Սամը, Բոսֆորի խումբն ու «Աշքին» համույթը գույների մեջ կներկայացնեն Կոմիտասի մասին իրենց պատկերացումները: Միջոցառումները տեղի կունենան «Ստամբուլ 2010 - Եվրոպայի մշակութային կենտրոնի» շրջանակներում և կազմակերպվել է «Անատոլիա» և «Ստամբուլ» մշակութային կենտրոնների կողմից` Kalan Music-ի աջակցությամբ: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |