Հայաստանի մշակույթի նախարարը հերքել է Սունդուկյանի անվան թատրոնը վաճառքի հանելու մասին լուրերը25 դեկտեմբերի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմբերի 25-ին կայացած տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսում հերքել է Սունդուկյանի անվան թատրոնը վաճառքի հանելու մասին լուրերը: «Ես գտնում եմ, որ նման ասեկոսեները , ինչպես, օրինակ, Սունդուկյանի անվան թատրոնի վաճառքի մասին խոսակցություններ ընդհանրապես չպետք է առաջանան, դրանց գնահատականը պետք է տա ոչ միայն նախարարությունը, այլ հասարակությունը, քանի որ դա վերաբերում է մեզ բոլորիս: Միթե՞ մենք մոռացել ենք, թե ինչ է նշանակում այդ թատրոնը մեզ համար, նրա պատմությունը: Մարդիկ, որոնք նման շշուկներ են տարածում, անպատեհ են վարվում»,-նշել է Հ.Պողոսյանը: Ըստ նրա, նման լուրերը հարկավոր է կասեցնել, այդ թեման պետք է վերջնականապես փակվի: «Եթե թատրոնում ճգնաժամ է, դա դեռ չի նշանակում, թե այն վաճառվում է: Բոլոր թատրոններում կարող է ճգնաժամ լինել և ավելի բարենպաստ ժամանակներ»,-ասել է նախարարը՝ հավելելով. «Արդեն 5 տարի է ես մշակույթի նախարար եմ և մշակութային ոչ մի օբյեկտ չի վաճառվել: Հակառամը, այդ տարիներին շատ բան հաջողվեց վերադարձնել»: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |