Ամռանը Երևանում տեղի կունենա «Ֆրանսիական մեղեդիները Հայաստանում» խորագրով համերգը![]() 4 փետրվարի 2011 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական ժամանակակից երաժշտության վառ ներկայացուցիչ Աբեդ Ազրիեն այս տարվա հուլիսին «Ֆրանսիական մեղեդիները Հայաստանում» խորագիրը կրող համերգով հանդես կգա Երևանում: Այս մասին երաժիշտը տեղեկացրեց Երևանում կայացած ասուլիսի ընթացքում: Ազրիեն այժմ Հայաստանում է համերգին նախապատրաստվելու նպատակով: Ամռանը կայանալիք համերգը ժամանակակից ֆրանսիական երաժշտության և արևելյան մոտիվների խառնուրդ է լինելու` հայկական ժողգործիքների նվագակցությամբ: Նախագիծն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «Կուլտուրֆրանս» ընկերության և «ՔԱՍՍարտ Պրոդաքշն»-ի հետ համատեղ: Աբեդ Ազրիեն իր երաժշտական գործունեության ընթացքում թողարկել է քսան ալբոմ, հեղինակել է մի քանի ֆիլմերի երաժշտություն, նաև մի շարք գրքերի հեղինակ է: Ծնունդով Հալեպից երաժիշտը 1967 թվականից հիմնավորվել է Փարիզում, որտեղ էլ ապրում և ստեղծագործում է մինչև օրս: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |