Երևանում բացվել է երրորդ ամենամյա ART-EXPO 2011 ցուցահանդեսը![]() 11 փետրվարի 2011 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նկարիչների միությունում բացվել է երրորդ ամենամյա ART-EXPO 2011 ցուցահանդեսը: Շուրջ 50 կազմակերպություններ և արվեստի գործիչներ ներկայացրել են 2010թ. իրենց լավագույն աշխատանքները: «Ցուցահանդեսը թույլ կտա մարդկանց մրցել և գնահատել իրենց հնարավորությունները»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա նշել է, որ նախորդ ցուցահանդեսների համեմատ, այս տարի ցուցահանդեսում ավելի լավ է ներկայացված Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը: ART-EXPO 2011 ցուցահանդես է այցելել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շրջել է ցուցասրահում և ծանոթացել տաղավարների ցուցադրությանը: Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 12-ը: ART-EXPO 2011-ի կազմակերպիչն է Հայաստանի մշակույթի նախարարը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |