Այվազովսկու գերեզմանը կվերանորոգվի նկարչի կտավներից ստացված միջոցներով

Այվազովսկու գերեզմանը կվերանորոգվի նկարչի կտավներից ստացված միջոցներով

PanARMENIAN.Net - Մարտին Հովհաննես Այվազովկու անվան Ազգային պատկերասրահը ծովանկարչի յոթ գլուգործոցներ է ուղարկելու Ավստրիա խոշոր ցուցահանդեսի: Անգին կտավներն ապահովագրվել են 9 մլն 800 հազար եվրոյով: Այդ մասին գրում է «Կաֆա» թերթը՝ վկայակոչելով պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկին: Գայդուկը պատմել է, որ Այվազովսկու յոթ նկարները պատկերասրահին բերելու են 25 հազար եվրո, որոնք ծախսվելու են նկարչի գերեզմանի վերանորոգման համար:

Ցուցահանդեսն ընթանալու է Վիեննայում «Կունստֆորում» ցուցահանդեսային համալիրում մարտի 17-ից հուլիսի վերջը: Դրա համար ընտրվել են 7 նկարներ՝ «Հին Թեոդոսիան», «Նեապոլիտանական ծոցը լուսնյակ գիշերին», «Սառցե սարեր», «Ծովի ափ», «Մարիա նավը փոթորիկի ժամանակ», «Նիագարայի ջրվեժը»:

«Դա Այվազովսկու շատ մեծ ցուցահանդես է, որին մասնակցելու են հետխորհրդային տարածության շատ թանգարաններ: Ցուցադրվելու է նաև «Յոթերորդ ալիքը»,- ասել է Գայդուկը: Այվազովսկու գերեզմանը գտնվում է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում, որտեղ նկարիչը թաղվել է 1900-ին: 1903-ին գերեզմանի վրա տեղադրվել է հուշարձան-սարկոֆագ սպիտակ մարմարից, հաղորդում է analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---