Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Գարնան շնչով» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա հայտնի նկարիչներ Վլադիմիր Սիմոնյանի, Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի գեղանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է կանանց մեկամսյակին: Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչների վերջին շրջանի աշխատանքները: Դրանցում կարելի է զգալ մոտեցող գարնան շունչը, սպասված տաք ու կրակոտ գույները, իսկ երբեմն էլ «սուր աչքով» հնարավոր է որսալ ֆիզիկայի և բնության օրենքների ակնհայտ հակասություններ: «Գարնան շնչով» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի 10 օր:

Ցուցահանդեսին հրավիրված են արտասահմանից ժամանած հյուրեր, պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ: Ցուցահանդեսի մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---