Հարություն Խաչատրյանի «Սահմանը» հավակնում է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակին

Հարություն Խաչատրյանի «Սահմանը» հավակնում է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակին

PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ԱՊՀ-ի տարածքի այլ 13 ֆիլմերի հետ ներկայացվել էր Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» 2011 մրցույթի «ԱՊՀ-ի և մերձբալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ներկայացված ֆիլմերից միայն 4 են դարձել նոմինանտ, որոնց թվում է նաև «Սահմանը»:

«Նիկա» 2011-ի մյուս նոմինանտ ֆիլմերն են` լատվիացի ռեժիսոր Անդրիս Գաույայի «Ընտանեկան գործեր», ղրղզ ռեժիսոր Ակթան Առիմ Կուբատի «Սվետ-ակե» և ադրբեջանցի ռեժիսոր Ռուսթամ Իբրահիմբեկովի «Ուրվականի աչքերով» կինոժապավենները: Մրցանակների հանձնումը տեղի կունենա ապրիլի 7-ին Մոսկվայում: Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, անվանի կինոդերասան Ալեքսեյ Բատալովը անձնական հրավեր է ուղարկել Հարություն Խաչատրյանին մասնակցելու հանդիսավոր արարողությոնը, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայությունը:

«Սահման» ֆիլմը 2009-ին Ռոտերդամի 38-րդ կինոփառատոնում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո ներկայացվել է ավելի քան 45 միջազգային կինոփառատոներում, արժանացել բազմաթիվ` այդ թվում գլխավոր մրցանակների:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---