Հայաստանը 2 ֆիլմերով կներկայանա Բեռլինի Անկախ ֆիլմերի միջազգային փառատոնին![]() 23 մարտի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Երկու հայկական կարճամետրաժ ֆիլմեր ներկայացվել են Բեռլինի «West-Östliches» երկրորդ կինոփառատոնին, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներն հայտնել է Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի (CANC) տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը: Փառատոնին մասնակցելու են Արտաշես Հովհաննիսյանի` 90-ականներին նկարահանված և 2010-ին վերամոնտաժված «Պապիկ» ֆիլմը և Մելինե Գրիգորյանի «Նրան, ով ինձ այնդպես էլ չճանաչեց» ֆիլմը` նկարահանված 2010-ին: «West-Östliches FilmFestival»-ը կենտրոնացնում է իր ուշադրությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կարճամետրաժ, անկախ կինոյի վրա: Այս տարի կինոփառատոնին ներկայացվել են նաև փաստագրական և անիմացիոն ֆիլմեր: Ֆիլմերը բաժանված են երեք անվանակարգի` սիրողական, կոմերցիոն նպատակներ չունեցող փոքր բյուջեով, ինչպես նաև ուսանողական ֆիլմեր: Այս տարի փառատոնը տեղի է ունենալու Բեռլինում ապրիլի 1-3-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |