Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում կկայանա Հայաստանի Պետական ջազ նվագախմբի համերգը

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում «Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում կկայանա Հայաստանի Պետական ջազ նվագախմբի համերգը: Համերգի հատուկ հյուրերն են ջազմեն Լևոն Մալխասյանն (Մալխաս) ու երգչուհի Էմմին: Համերգը կսկսվի հայ ջազմեն Ստեփան Շաքարյանի ելույթով: Համերգի սկիզբը 19:30-ին է, տոմսերի արժեքը` 4000 դրամ:

«Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում մարտի 26-ին ծրագրված է հեղինակային երգի երեկո` Վահան Արծրունու, Դավիթ Ամալյանի, Արմեն Ադամյանի, Կարեն Մամիկոնյանի և Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---