Վոլգոգրադցիներն արդեն պատրաստվում են Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2011»-ին

Վոլգոգրադցիներն արդեն պատրաստվում են Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2011»-ին

PanARMENIAN.Net - Վոլգոգրադում հայտեր են ընդունում պատանի արտիստներից` «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի Ազգային նախընտրական մրցույթին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Ռոսիա 1» հեռուստաալիքի կայքը, ազգային մրցույթի հաղթողը կներկայացնի Ռուսաստանն այս տարվա դեկտեմբերին Հայաստանում կայանալիք մրցույթում, հաղորդում է Volgograd.ru-ն:

Մանկական «Եվրատեսիլը», ինչպես և չափահասներինը, անպայման ընթանում է իրական ժամանակի ռեժիմով, իսկ հավակնորդների համար քվեարկում են հեռուստադիտողները: Մանկական մրցույթի պայմանների համաձայն (ինչով էլ տարբերվում է չափահաս կատարողների մրցույթից), երգի ստեղծմանը պետք է մասնակցի այն ներկայացնող երեխան:

Դեկտեմբերի 3-ին Երևանում կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010»-ն ավարտվեց Հայաստանի հաղթանակով: Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը 120 միավոր հավաքեց:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---