Հայ երիտասարդները կքննարկեն «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը կինոնկարի հեղինակ Արսեն Ասլանյանի հետ11 ապրիլի 2011 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբն ապրիլի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպելու է «Քրիստոնյա Հայաստան» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկում՝ ֆիլմի ռեժիսոր Արսեն Ասլանյանի մասնակցությամբ։ Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ներկաների հարցերին կպատասխանի ռեժիսոր Արսեն Ասլանյանը: «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու հայ ժողովրդի ծանր ճակատագրին: Նկարահանումները կատարվել են Էջմիածնի, Օշականի, Օձունի, Հաղպատի, Սանահինի, Տաթևի, Գեղարդի, Խոր Վիրապի, Արցախի եկեղեցիներում։ Ֆիլմի օպերատորն է Արման Օրդյանը, սցենարի հեղինակը՝ Նարինե Թուխիկյանը, իսկ պրոդյուսերը՝ Գոռ Ղազարյանը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |