Ապրիլի 18-24-ը «Նարեկացի» արվեստի միությունը կիրականացնի Հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարք

Ապրիլի 18-24-ը «Նարեկացի» արվեստի միությունը կիրականացնի Հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարք

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ից 24-ը արդեն ավանդական դարձած հետևողականությամբ «Նարեկացի» արվեստի միությունն իրականացնում է Հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարք, որն այս տարի համընկել է եկեղեցական ժամանակացույցի Ավագ Շաբաթվա օրացույցի հետ: Այս տարվա միջոցառումները, որոնք նախատեսում են դասական, հոգևոր, երգչախմբային երաժշտության համերգներ, ֆիլմի ու անիմացիոն ժապավենի ցուցադրություն ու զրույց-դասախոսություններ, կհյուրընկալեն նաև Մայր Աթոռից ժամանած սարկավագ-հոգևորականների, ովքեր միջոցառումներից առաջ կավետեն Քրիստոսի հարությանը նախորդող Մեծ շաբաթվա օրերի խորհուրդը:

Ծրագրի ժամանակացույցի համաձայն ապրիլի 18-ին Ավագ Երկուշաբթի օրվա խորհուրդը կավետի Արթուր Սարկավագ Սարգսյանը, որին կհաջորդի Երիտասարդ կոմպոզիտորների համերգ «NO. 2», կհնչեն երիտասարդ կոմպոզիտորներ Արսեն Բաբաջանյանի, Գևորգ Բադալյանի, Քաջիկ Գրիգորյանի ստեղծագործությունները: Ծրագրում` սոնատ ալտի և դաշնամուրի համար, սոլո սոնատ թավջութակի համար, վոկալ շարք, դաշնամուրային պիեսներ:

Ապրիլի 19-ին Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը կավետի Էմին Սարկավագ Խաչատրյանը, որին կհաջորդի զրույց-քննարկում ժողովրդական ավանդույթների, զատկական ուտեստների թեմայով: Ժողովրդական երգերով և խաղիկներով քննարկումը կընդմիջի «Նուբար « ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկավար` Լուսինե Նազարյան):

Ապրիլի 20-ին Ավագ Չորեքշաբթի օրվա խորհուրդը կավետի Սերյան Սարկավագ Խազարյանը, որից հետո կցուցադրվի «Մայրիկ» մինի ֆիլմը:

Ապրիլի 21-ին կցուցադրվի «Հրաշագործը» ֆիլմ-անիմացիան, որը պատում է Հիսուս Քրիստոսի կյանքի և նրա հրաշագործությունների մասին:

Ապրիլի 22-ին տեղի կունենա հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության համերգ «Լույս» վոկալ հնգյակի կատարմամբ, ծրագրում` Կոմիտաս, Կարա Մուրզա, Կարո Չալիկյան, Վահան Արծրունի:

Ապրիլի 23-ին կկայանա հայրենասիրական, հայ հոգևոր և գերմանական ժողավրդական երգերի համերգ, ելույթ կունենան մենակատարներ` Լիանա Հարությունյանն ու Գայանե Ավդալյանը, ներկայացնում է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Արաբկիր Հայորդաց Տան «Կանթեղ» Երգչախումբը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---