Առաջին անգամ Երևանում համերգով հանդես եկավ Օլեգ Լունդստրեմի նվագախումբը19 ապրիլի 2011 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին`«Դեպի միջմարզային համագործակցության նոր ձեռքբերումներ` հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական համաժողովի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Օլեգ Լունդստրեմի ջազային պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Բորիս Ֆրումկին) և Հայաստանի ջազային նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունց): Համերգը իրենից ներկայացնում էր երկու նվագախմբերի յուրօրինակ «մենամարտ», որոնք առանձին-առանձին նվագում էին համաշխարհային և հայկական ջազ ստեղծագործություններ, իսկ միասին կատարեցին Կոնստանտին Օրբելյանի «Դիլիջան» ստեղծագործությունը: «Այսօրվա համերգով բոլորիս մոտ տոնական բարձր տրամադրություն ապահովվեց, նման տոները մեզ հիմա շատ են պակասում, մի քիչ դժվար էր, քանի-որ միայն 5-6 օր առաջ ստացանք ծրագիրը, և կարճ ժամանակահատվածում ենք արել ամեն ինչ»,- ասաց Արմեն Հյուսնունցը: «Հիանալի նվագախումբ է Արմեն Հյուսնունցի նվագախումբը, ուրախ եմ, որ համագործակցեցինք իրար հետ: Ես մեծ խանդավառություն ապրեցի այսօր: Կցանկանայի առանձին համերգով հանդես գալ Երևանում, և ինչ-որ ավելի լավ և ավելի պատրաստված ծրագրով, իսկ էքսպերիմենտների տեսքով այս համերգը հետաքրքիր էր»,-ասաց Բորիս Ֆրումկինը: Օլեգ Լունդստրեմի նվագախումբն իր գոյության 77 տարիների ընթացքում առաջին անգամ էր Հայաստանում, համերգային ծրագիրը կրճատվեց, քանի-որ ըստ Ֆրումկինի, այն մի քիչ երկար էր և ինչքան էլ որ հետաքրքիր լիներ, առանց ընդմիջման համերգը հանդիսատեսին կհոգնեցներ: Համերգին ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իր տեղակալներով, և այլ պաշտոնատար անձինք ու ոլորտի մասնագետներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |