Լավագույն պատմվածքի «Ինքնագիր» գրական մրցանակը ստացավ լրագրող և լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը![]() 27 ապրիլի 2011 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երևանում կայացավ «Ինքնագիր» գրական ակումբի մրցանակաբաշխությունը: Լավագույն պատմվածքի «Ինքնագիր» գրական մրցանակը ստացավ լրագրող և լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը իր «Հայկի պատմությունը և...» պատմվածքի համար: «Ինքնագիր» գրական մրցանակը պետք է տրվեր 2010-ի ամռանը և աշնանը ներկայացված 30 պատմվածքներից ժյուրիի կողմից ընտրված լավագույնին: «Ինքնագիր» գրական ակումբի նախագահ Վահան Իշխանյանը նշեց, որ մրցանակի համար քննարկում էր ևս երեք պատմվածներ: Սակայն քանի որ մրցանակը մեկին էր տրվելու, մյուսները մրցանակային տեղեր չգրավեցին: Այսուհանդերձ, նրա խոսքով, գնահատակնների արդյունքում առաջին տեղին հաջորդում են երկրորդ տեղում Սոնա Ավետիսյանի «Կարևորության խնդիրը», երրորդում` Արմեն Օհանյանի «Անձնական էջ. ՊոչԱՏՈւՄ», չորրորդում` Տաիշա Աբելարի «Տաիշը Լեննագանի բազարում» ստեղծագործությունները: «Մրցանակը չի նշանակում, որ սա միակ օբյեկտիվորեն լավագույն պատմվածքն էր: Գրականության ընկալումը միայն սուբյեկտիվ է, և գոյութույն չունի օբյեկտիվորեն լավ գրական գործ, հետևաբար ժյուրիի անդամներն էլ առաջնորդվում են յուրաքանչյուրն իր ճաշակով և հարգում են մյուս անդամների և այլ մարդկանց ճաշակը, ու ովքեր համաձայն չեն մեր որոշմանը, նրանց սխալ չեն համարում: Այս չորս պատմվածքներն էլ արժանի են «Ինքնագիր» հանդեսում տպագրվելու: Արմեն Օհանյանի պատմվածքն արդեն տպագրվել է «Ինքնագրի» 6-րդ համարում, և եթե մյուս երեք պատմվածքների հեղինակները ցանկություն հայտնեն, բայց իրենց գործերը չտպագրեն այլ տեղ, ապա պատրաստ ենք դրանք նույնպես տպագրել «Ինքնագրի» առաջիկա համարում»,- հայտնել է Իշխանյանը: Ժյուրիի անդամներն էին Պետհամալսարանի գրականության դասախոս Սիրանուշ Դվոյանը, գրական ակումբի նախագահ Վահան Իշխանյանը, ճարտարապետ Միսաք Խոստիկյանը, հաղորդում է «Ինքնագիր» գրական ակումբի մամլո ծառայությունը: «Ինքնագիր» գրական մցանակը ստեղծվել է 2009 թվականին: Այս մրցանակաբաշխությունը թվով չորրորդն էր: Մրցանակի գումարը 40 հազար դրամ է: Հայտարարվել է հաջորդ` 2011թ. գարուն-ամառ մրցանակաբաշխության մասին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |