«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցը գերադասում է չմիջամտել քաղաքականությանը29 ապրիլի 2011 - 18:30 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցը միանգամայն նորմալ է համարում մրցույթի շրջանակներում ելույթ ունենալը տարբեր երկրներում, այդ թվում և Ադրբեջանում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Էմմին, մրցույթի շրջանակներում բոլոր արտիստներն առանց այդ էլ գտնվում են այդ բեմում և հաղորդակցվում միմյանց հետ: Այս համատեքստում նա ընդունելի է համարել նաև ելույթն Ադրբեջանում: «Ես ինձ հայրենասեր եմ համարում: Երկար տարիներ ինձ աշխատանք են առաջարկել արտասահանում, սակայն ես միշտ վերադարձել եմ իմ Հայրենիք, քանի որ այստեղ իմ տունն է»,- նշել է նա: Ընդ որում նա նկատել է, որ մրցույթի ադրբեջանցի մասնակիցները նույնպես անհրաժեշտության դեպքում Հայաստանում ելույթ ունենալու պատրաստակամություն են հայտնել: Երգչուհին նշել է նաև, որ մասնակիցը գերադասում է չմիջամտել քաղաքական հարցերին: «Իմ քաղաքականությունը երաժշտությունն է, և այն ամենը, ինչ ես երբեևէ ցանկացել եմ ասել, ես ասել եմ երաժշտության միջոցով»,- ընդգծել է Էմմին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |