System of a Down-ը Էդմոնթոնից կսկսի իր շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում

System of a Down-ը Էդմոնթոնից կսկսի իր շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը սկսում է իր շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում: Շրջագայությունը սկսվելու է մայիսի 10-ին Կանադայի Էդմոնթոն քաղաքից, որտեղ edmontonjournal-ի տվյալներով միայն 200 հանդիսատես եկել է արտերկրից: Այս համերգը կլինի 2006 թ-ի դադարից հետո առաջինը: Բացի դրանից, System of a Down խումբը համերգներ կտա նաև մայիսի 12-ին Վանկուվերում, մայիսի 13-ին Սիեթլում, մայիսի 15-ին` Մաունթին Վյույում, մայիսի 18-ին Դենվերում, մայիսի 19-ին Ալբուկերկում և մայիսի 22-ին Լաս Վեգասում: Հյուրախաղերի ընթացքում խմբին կմիանա նաև Gogol Bordello խումբը: Խումբը հունիսին 11 համերգով հանդես կգա նաև Եվրոպայում՝ ներառյալ հունիսի 21-ի շոուն Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում:

Մինչ այդ, խումբն առաջարկել էր մինչև ապրիլի 28-ը երկրպագուներին կազմել իր ապագա ելույթների ծրագիրը:

System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, պաշտոնապես հայտարարեց վերականգնման մասին 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ, Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատա, իսկ Սերժ Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայության մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---