Երևանում մեկնարկում է նոր մանկական ստեղծագործական ծրագիր՝ «Ստեղծագործականություն և երևակայություն»![]() 13 մայիսի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Ստեղծագործականություն և երևակայություն» նոր մանկական ծրագիր: «Ստեղծագործականություն և երևակայություն» ծրագրի շրջանակում 6-12 տարեկան երեխաները կծանոթանան ճանաչված չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի աշխատանքներին: Երեխաներին կցուցադրվի արվեստագետի կողմից պատրաստված մուլտֆիլմ, որում ներկայացվում է արվեստի գործի ստեղծման գործընթացը` մտահաղացման ի հայտ գալուց մինչև իրականացումը: Այնուհետև, երեխաներին հնարավորություն կընձեռվի հատուկ խաղ-դասերի ժամանակ ստեղծել իրենց սեփական աշխատանքները: «ԱրմենՏել» ընկերության հետ համագործակցության շրջանակներում մենք շարունակում ենք կրթական և ստեղծագործական ծրագրերի շարքը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Մեր փորձը ցույց տվեց, որ հայ երեխաները հաճույքով են շփվում արվեստի գործերի հետ, ոգեշնչված ստեղծագործում և ուրախությամբ գալիս մեր կենտրոն», - նշեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանը: «Այս նախագիծը բացառիկ է, քանի այն որ թույլ է տալիս երեխաներին, ոչ միայն դիտորդի կարգավիճակում շփվել արվեստի գործերի հետ, այլ նաև ստեղծել իրենց սեփականը: Հենց այս ինտերակտիվ և անհատական մասնակցության ձևը, կարծում եմ, ամենաշատը կհետաքրքրի պատանի նկարիչներին», - ասաց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ծրագրին կարող են մասնակցել երեխաները և նրանց ընտանիքների անդամները: Դասերը տեղի կունենան երեքշաբթի և շաբաթ օրերին, սկսած մայիսի 14-ից: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Յուրաքանչյուրի մասնակցությունն անվճար է։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |