Գերմանական «New Generation» քառյակը Երևանից կսկսի հարավկովկասյան շրջագայությունը![]() 13 մայիսի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - 2011թ. մայիսի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում ելույթ է ունենալու գերմանական «New Generation» քառյակը՝ ներկայացնելով դասական և ժամանակակից երաժշտություն։ Այժմ ֆլեյտահարուհիները համերգային շրջագայություն են կատարում Հարավային Կովկասով և նրանց առաջին կանգառը Երևանն է։ Ծրագրում ընդգրկված են Կալդինիի, Հենդելի, Չայլդսի և այլ հեղինակների ստեղծագործությունների կատարումներ: Չորս երիտասարդ ֆլեյտահարուհիները, նվագելով չորս տարբեր ֆլեյտաներով, քննադատաբար են մոտենում ունկնդրման սովորույթներին և կոտրում են դրանք։ Նրանք կարողանում են բացել անսպասելի հնչյունային աշխարհներ և շարունակ զարմացնում են իրենց ունկնդրին։ Քառյակը նվաճել է բազմաթիվ մրցանակներ և մեծ հաջողությամբ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Համերգը կազմակերպվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության` Գյոթեի ինստիտուտի և Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ, հաղորդում է Գերմանիայի դեսպանատան մամլո ծառայությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |