«Հովեր» կամերային երգչախումբը հանդես կգա հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով

«Հովեր» կամերային երգչախումբը հանդես կգա հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու «Հովեր» կամերային երգչախմբի համերգը: Այն կրում է «14 Հայ կոմպոզիտորների խմբերգեր» անվանումը: Ծրագրում ընդգրկված են Է. Միրզոյանի, Է. Հովհաննիսյանի, Ե.Երկանյանի, Ս. Երկանյանի, Ս. Բաբաթորոսյանի, Ա.Ազիզյանի, Ա. Ավանեսովի, Վ. Մանուկյանի,Վ. Շարաֆյանի, Լ. Պիպոյանի, Ա.Ղազարյանի, Ա. Բոյամյանի,Վ. Աճեմյանի, խմբերգային ստեղծագործությունները:

«Հովեր» կամերային երգչախումբը ստեղծվել է 1992-ին: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է: «Հովերը» մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների եւ մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում հոգևոր երաժշտությունը գնահատողների շրջանում:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---