«Սարդարապատ» շարժումը ֆանտաստիկ գերխնդիրներ է դնում հայ հանրության առջև

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժումն առաջարկում է հայ մտավորականությանը և արվեստի գործիչներին մշակութային հեղափոխություն կատարել՝ միավորվելով շարժման շուրջ և փոխելով Հայաստանի մշակութային կյանքը: Այդ մասին լրագրողներին հայտարարեցին շարժման նախաձեռնող խմբի անդամներ Լալա Մնեյանը եւ ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը: Նրանք կազմել են հռչակագիր, որտեղ դրել են իրենց իսկ բնորոշմամբ ֆանտաստիկ գերխնդիրներ: Առաջինը՝ միջազգային քաղաքակիրթ հանրությանը ներկայանալ որպես նրանց իսկ իդեալները կրող օրինակելի երկրի մոդել, որպես իրենց իսկ փրկության արժանավայել չափանիշ, երկրորդը՝ երկրում հռչակել ժողովրդավարության և բարոյական նորմերի մի չափանիշ, որը վեր կլինի նույնիսկ արևմուտքի չափանիշներից: Հեղինակները գերխնդիր են դնում նաև ստեղծել 100 տոկոս կաշառազերծ, քրիստոնյային վայել երկիր` արդարության և արդարադատության կղզյակ դառնալով, ինչը պետք է հայերին հպարտություն ներշնչի

Շարժման անդամները հույս են հայտնում, որ ինչքան շատ ջանք թափվի, այնքան տեսանելի կլինեն արդյունքները, և հետևաբար ինչքան մարդ միանա նախաձեռնությանը և մեծ լինեն պահանջները, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ ղեկավար մարմինները կընդունեն այդ երևույթները:

«Սարդարապատ» շարժման մասնակիցները գտնում են որ «կիսալուծումներ գոյություն չունեն, սա ազգային անվտանգության երաշխիք է և առաքելություն:

Խաչիկ Չալիկյանը նաև ավելացրեց, որ վատ բան չի տեսնում «հեղափոխություն» բառի մեջ, քանի որ այն իր իմաստով նշանակում է «եղելությունը փոխող»:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---