Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանում Հայաստանին նվիրված երեկո է անցել24 մայիսի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանում Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանին նվիրված երեկո: Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի դասախոս Ժերար Բեջանին: Նա նշել է, որ միջոցառման նպատակն է անմիջականորեն ծանոթանալ Հայաստանի եւ հայ մշակույթի հետ: Նա բարձր է գնահատել մոտ օրերս Հայաստան մեկ շաբաթով մեկնող անհատների կազմակերպչական ջանքերը, ինչպես նաեւ ՀՀ դեսպանության հովանավորությունը: Բեջանին տեղեկացրել է, որ 40 հոգուց բաղկացած խմբի կազմում են Լիբանանում Բելգիայի հյուպատոսը, «Սենթ Ժոզեֆ» համալսարանի դասախոսները, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները: Այնուհետեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, ժամանակակից Հայաստանի տնտեսական զարգացումներն ու առաջնայնությունները, ներդրումներ անելու հնարավորությունները, հայ մշակույթը եւ Հայաստանի տեսարժան վայրերը: Նա անդրադարձել է նաեւ հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին: Դեսպանի դասախոսությունը ուղեկցվել է Հայաստանը ներկայացնող լուսանկարների ցուցադրությամբ: Դեսպանի խոսքից հետո Մունա Մուքարզելն ասմունքել է Մուշեղ Իշխանի եւ Նաիրի Զարյանի Հայաստանին նվիրված բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանությունները: Այնուհետեւ համալսարանի ուսանողները հայկական ազգային տարազով ներկաների ուշադրությանն են ներկայացրել հայկական պարեր: Միջոցառումը շարունակվել է «Սենթ Ժոզեֆ» համալսարանի եկեղեցում, ուր տեղի է ունեցել Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի «Այգ» երգչախմբի ելույթը՝ հայկական ժողովրդական երաժշտական գործիքների նվագախմբի մասնակցությամբ: Երգացանկում ընդգրկված էին հայկական, արաբական եւ եվրոպական երգարվեստի լավագույն գործեր: Երեկոյի շրջանակներում կազմակերպվել էր նաեւ լուսանկարների ցուցահանդես Հայաստանի տեսարժան վայրերի մասին: Երեկոյին ներկա էին համալսարանի դասախոսներն ու ուսանողները, հայ համայնքի ներկայացուցիչները: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |