Վանաձորի Գ. Հախինյանի անվան լարային նվագախումբը ելույթ կունենա Երևանում26 մայիսի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Կոմպոզիտորների միության դահլիճում տեղի է ունենալու Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարի երկրորդ համերգը: Էլեն Կիրակոսյանը կկատարի Սուսաննա Հովհաննիսյանի Չորս պիեսը դաշնամուրի համար և Սոֆյա Միքաելյանի Պոլիֆոնիկ սյուիտը դաշնամուրի համար, Արմինե Սողոմոնյանը Սոֆի Ազնաուրյանի Մանկական ալբոմը դաշնամուրի համար, Գայանե Հովհաննիսյանը (դաշնամուր), Անահիտ Լավչյանը (ջութակ), Արմինե Պետրոսյանը (թավջութակ) կկատարեն Սիմոն Հովհաննիսյանի Դաշնամուրային տրիոն: Համերգի ընթացքում հանդես կգա նաև Վանաձորի քաղաքապետարանի Գ. Հախինյանի անվան լարային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռուդոլֆ Վարդազարյան) Արզաս Ոսկանյանի Աշնան հրաշք երգաշարով ձայնի և լարային նվագախմբի համար: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 24-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |