Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչել են կոմիտասյան մեղեդիների դաշնամուրային իմպրովիզացիաներ26 մայիսի 2011 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ կոմիտասյան համերգ-դասախոսություն, որը կազմակերպել էր հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետ համատեղ: Միջոցառմանը հրավիրված էին նաև Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ: Համերգ-դասախոսությունը հակիրճ խոսքով բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը: Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից լավագույն նմուշներ ջութակի (Լուսինե Հարությունյան) և դաշնամուրի (Արփինե Կալինինա) փոխադրությամբ , ինչպես նաեւ դաշնամուրային իմպրովիզացիա` կոմիտասյան մեղեդիների հիման վրա: «Կանթեղ» համույթը, (հիմնադիր և գեղարվեստական ղեկավարը,ռուսական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Ա.Կալինինա) նպատակ ունի լայն հանրությանը` հատկապես երիտասարդներին, հասու դարձնել հայ դասական երաժշտության գանձերին` Կոմիտասից մինչեւ արդի հայ երգահաններ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |