Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողը կկարողանա ելույթ ունենալ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ![]() 26 մայիսի 2011 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-13-ը Երևանում կայանալու է Արամ Խաչատրյանի անվան մ միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանելու 40 երաժիշտ 13 երկրներից: Մրցույթին մասնակցում են Հայաստանից, Ռուսասանից, Ուկրաինայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Չինաստանից, Բելառուսից և Լիբանանից: Մրցութային փուլերը անց են կացվելու հունիսի 7-10-ը և հունիսի 12-ին: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները դաշնակահարների համար. 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար, ոսկե մեդալ և դափնեկրի դիպլոմ, ինչպես նաև Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վալերի Գերգիև) կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Պավել Կոգան) հետ 2011-2012 համերգաշրջանի մասնակցության հնարավորություն, 2-րդ մրցանակակիրը կարժանանա 10000 ԱՄՆ դոլար պարգևի, արծաթե մեդալի և դափնեկրի դիպլոմի, իսկ 3-րդ մրցանակակիրը` 5000 ԱՄՆ դոլարի, բրոնզե մեդալի և դափնեկրի դիպլոմի: «Կոմպոզիցիա» անվանակարգի համար նախատեսված է մեկ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլարի չափով, ոսկե մեդալ և դափնեկրի դիպլոմ: Եզրափակիչ փուլի մասնակիցները, ովքեր չեն դարձել մրցանակակիր, պարգևատրվելու են դիպլոմով և 2000-ական ԱՄՆ դոլար գումարով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |